top of page

Տիգրան Ավինյանը տեղյակ չէ՝ Երևանի ամենաբարձրահարկ շենքը քանի՞ հարկանի է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Կառավարության այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախատեսվում է Նորագյուղ թաղամասի տարածքում ներդրումային ծրագիր իրականացնել՝ դաունթաուն է կառուցվելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այնտեղ երկնաքերեր ևս կարող են կառուցվե՞լ, և քանի՞ հարկանի։ Ավինյանը պատասխանեց․ «Այո, մինչև 70 հարկանի»։

Փաշինյանը հետաքրքվեց նաև՝ Երևանի ամենաբարձրահարկ շենքը, որ արդեն կառուցված է, քանի՞ հարկանի է։ Այս հարցին Ավինյանը չկարողացավ պատասխանել, միայն նշեց, որ կան մինչև 50 հարկանի շենքերի նախագծեր։ Նա նաև հավելեց, որ եթե Ճապոնիայի նման երկրում սեյսմիկ իրավիճակի հետ կապված խնդիրները լուծելի են, ապա Հայաստանում նույնպես լուծելի են։

 
 
1/3287
bottom of page