Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով
- 4 hours ago
- 1 min read

Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին գրված է դեսպանատան X-ի էջում:
«Մենք հորդորում ենք ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Լիբանանից, քանի դեռ առևտրային թռիչքների հնարավորությունները հասանելի են: Մենք խորհուրդ ենք տալիս Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր կնախընտրեն չհեռանալ, պատրաստել գործողությունների ծրագրեր արտակարգ իրավիճակների համար և հետևել լուրերին՝ իրադարձությունների զարգացումներից տեղեկացված լինելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:




















