top of page

Երազում եմ նստել մեքենա և ուղիղ մեկնել Բեյրութ՝ այցելելու այդ գեղեցիկ քաղաքը, ընկերանալու Լիբանանի լավ մարդկանց հետ. Իցհակ Հերցոգ

  • 2 hours ago
  • 1 min read

Երազում եմ նստել մեքենա և ուղիղ մեկնել Բեյրութ՝ այցելելու այդ գեղեցիկ քաղաքը, ընկերանալու Լիբանանի լավ մարդկանց հետ։ Ելույթ ունենալով Իսրայելի Անկախության օրվա առթիվ դիվանագետների համար կազմակերպված ընդունելության ժամանակ՝ ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելն անհամբերությամբ սպասում է ձեզ բոլորի հետ համագործակցությանը՝ օգնելու ստեղծել այնպիսի Մերձավոր Արևելք, որտեղ մեր բոլոր որդիներն ու դուստրերը կժառանգեն հնարավորություններ, այլ ոչ թե վախ: Որպեսզի նրանք ժառանգեն վաղվա օրվա խոստումները, այլ ոչ թե երեկվա հակամարտությունները»,- ասել է Հերցոգը՝ դիմելով օտարերկրյա դիվանագետներին։ Նրա խոսքերը տարածել է երկրի ղեկավարի գրասենյակը։

«Վերջերս ես իսրայելցի դպրոցականներին ասացի, որ երազում եմ նստել մեքենա և ուղիղ մեկնել Բեյրութ՝ այցելելու այդ գեղեցիկ քաղաքը, ընկերանալու Լիբանանի լավ մարդկանց հետ, նրանց հետ, ովքեր մեզ հետ միասին աղոթում են հանուն ավելի լավ ապագայի»,- հավելել է նա։

Այս կապակցությամբ նախագահը հաջողություն է մաղթել Իսրայելի և Լիբանանի բանակցային թիմերին, որոնք ապրիլի 23-ին Վաշինգտոնում պետք է անցկացնեն շփումների նոր փուլ։

«Նրանց մեծ հաջողություն եմ մաղթում Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղության հասնելու գործում։ Բայց դրա համար Իսրայելը պետք է ապահովի իր սահմանների անվտանգությունը»,- նշել է Հերցոգը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել վերջին 43 տարվա ընթացքում Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների առաջին փուլը։ Դրանում կողմերը ներկայացված են եղել ԱՄՆ-ում դեսպանների մակարդակով։ Շփումների հաջորդ փուլը պետք է կայանա ապրիլի 23-ին Վաշինգտոնում։ 

 
 
1/3496
bottom of page