top of page

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան

  • 4 hours ago
  • 1 min read

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է։ Այս մասին ապրիլի 24-ի կապակցությամբ գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների և բռնի տեղահանությունների։

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։ Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր և հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձեւավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք։

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»,-գրել է նա։

 
 
1/3500
bottom of page