Ապօրինnւթյnւնների գնալու դեպքում` Փաշինյանն իր գլխին մեծ փորձանք կբերի. Ռոբերտ Քոչարյան
May 27
1 min read

«Չեմ կարծում, որ նման ռիսկի կդիմի, այդ ռիսկը հղի է լինելու հեղափոխական հետևանքներով»,- Մեղրիում հարցազրույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ԱԺ ընտրություններում պարտության դեպքում Նիկոլ Փաշինյանը տարատեսակ մեխանիզմեր կիրառելով՝ նոր համապետական ընտրություններ պարտադրել։
Ըստ նրա, հանրությունը տաքացած է, կրքերը բորբոքված են և տարբեր կուսակցությունների, միավորների ընտրազանգվածը մոբիլիզացված է։
«Չափազանց ռիսկային է նման իրավիճակներում նման կարգի ապօրինությունների գնալ։ Ինքն իր գլխին մեծ փորձանք կբերի»,- ասաց Ռ.Քոչարյանը




















