top of page

Այդ որոշումը համարում եմ իմ ամենամեծ պատմական առաքելությունը. Փաշինյանը՝ Արցախի հարցը փակելու իր որոշման մասին

  • 1 hour ago
  • 1 min read

«Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ, զոհեր ու վիրավորներ, սահմանամերձ գյուղերի դատարկում։ Տարիներով ձգձգումը բերելու էր շարունակական արյունաքանման, թե ներսից, թե դրսից, և այդ վիճակը շարունակվելու էր տասնյակ տարիներ»,- քարոզարշավի շրջանակում  իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր իրավիճակը փոխվել է՝ «ավելի քան երկու տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր», և դա կապում է իր այն հայտարարության հետ, որ «Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու»։ Փաշինյանի պնդմամբ, այդ քայլը դժվար էր, բայց արվել է հանուն «մեր նահատակների և մեր երեխաների», որպեսզի երկիրը գնա դեպի խաղաղություն ու զարգացում։

Եզրափակելով՝  իր խոսքը, Փաշինյանը  նշեց. «Այդ որոշումը համարում եմ  իմ ամենամեծ պատմական առաքելությունը և ծառայությունը, որ մատուցել եմ Հայաստանին։ Խաղաղությունն եմ տեսնում որպես պետության զարգացման հիմք։ Կոչ եմ անում ընտրություններին գնալ և «տեր կանգնել խաղաղությանը, պետությանը, անկախությանը և ապագային»։

 
 
1/3587
bottom of page