top of page

Մի օրում լուծեմ հարցը՝ եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրների մասին

  • 11 hours ago
  • 1 min read

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ կուսակցության անդամներն ու աջակիցները քայլերթ են անցկացնում Լառու մարզի Վանաձոր քաղաքում։

Երթի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, թե ԵԱՏՄ-ի արձագանքից հետո մտահոգություններ են առաջացել հանրության շրջանակում,ի՞նչ տրամադրություններ կան ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանում՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի ունեցած կապերը, Ծառուկյանն արձագանքեց․

«Շատ վատ տրամադրություն է, ի՞նչ տրամադրության մասին է խոսքը։ Բոլորն էսօր խառնված, շփոթված են։ Հարյուրավոր զանգեր եմ ստանում՝ ի՞նչ պետք է լինի, ո՞նց պետք է լինի։ Մարդիկ պլաններ ունեն, ծրագրեր ունեն, վարկեր ունեն, ամսվա վերջ է , որ պետք է իրենց վարկերը փակեն, հարկեր,  աշխատավարձներ տան։ Ապրանքները հավաքած  փչանում է, չգիտեն՝ ինչ անեն, որտե՞ղ տեղավորեն»։

Ծառուկյանը լուծման ուղին տեսնում է հունիսի 7-ի ընտրություններում՝ կոչ անելով քվերկել 7-րդ քվեաթերթիկի օգտին։

«Ասել եմ՝ հնարավորություն տվեք ինձ՝ մի օրում որոշումը կայացնեմ ու  մի օրում լուծել հարցը՝ եղբայրություն, ախպերություն, կանաչ ճանապարհ։ Էսօր հլը դեռ անդունդի եզրին ենք, տնտեսությունը, եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։  Տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը  կամ զարգանում է կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք։ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։ դատարկ-դատարկ խոսում են։ Էնքան գլուխ գովացին,թե  խաղաղություն են բերել, որ սարքեցին Ռուսաստանի տնտեսական ճգնաժամ։

 Ռուսաստանը, անձամբ նախագահը, հայտարարել է, որ հայերը, Հայաստանը, իմ բարեկամներն են, եղբայրներն են , եթե դուք մեր թշնամու ուղղությամբ եք գնում՝ դուք մտածեք»։

 
 
1/3589
bottom of page