top of page

4 օրից մեր պատմության համար վճռորոշ օր է. 4 օրից հանրաքվե է․ Նարեկ Կարապետյան

  • 5 hours ago
  • 1 min read

4 օրից մեր պատմության համար վճռորոշ օր է, 4 օրից հանրաքվե է այն մասին՝ շարունակում ենք այսպես թույլ մնալ, շարունակում ենք հարևաններին թույլ տալ օգտագործել մեզ, թե կանգնում ենք և մեր մեջքը ամրացնում ու սկսում ենք զարգանալ, այս մասին Հանրապետության հրապարակում հանրաքվեի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հանրաքվե է այն մասին, որ թույլ ենք տալու մեր եղբայրները Հայաստանը լքեն աշխատանքի համար, թե վերակառուցելու ենք մեր քանդած երկիրը ու ուժեղացնելու ենք մեր երկրի տնտեսությունը, այնպես ենք անելու, որ հայերն այլևս չգնան, ով ցանկանում է ապրել ադրբեջանցիների հետ, կարող է քվեարկել ՔՊ-ի համար, ով ցանկանում է հայկական վերջին հողը, մեր հայրենիքի 10 տոկոսը պահպանել հայկական, ուժեղացնել քվեարկում է ուժեղ Հայաստանի համար»,-նշել է նա։

 
 
1/3596
bottom of page