top of page

Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը, իր կյանքի ընթացքում, մի օր կդառնա վարչապետ. Սամվել Կարապետյան

  • 2 hours ago
  • 1 min read

Նարեկ Կարապետյանն ինչ-որ նոր բան չի բացահայտել, ինքն իրոք ամենատաղանդավոր հայ երիտասարդներից մեկն է, իմ նայելով՝ նույնիսկ հավասարը չունի: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Ինքն ընդամենը ցույց տվեց տարբեր ժամանակահատվածներում իր որակները: Ինքը ցույց տվեց, որ շատ գրագետ է, ինտիլիգենտ է, երբ առիթը եղավ՝ ցույց տվեց, որ շատ համարձակ է, ինքը ցույց տվեց, որ շատ խելացի է: Ինքը միշտ է եղել ուժեղ, տնտեսության մեջ, Նարեկ Կարապետյանը, ես վստահ կարող եմ ասել՝ հավասարը չունի: Դա նրանից չէ, որ ինքն իմ եղբոր որդին է, հավասարը չունի»,-նշել է նա:

Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանն ասել է. «Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում, մի օր կդառնա, բայց այս փուլում, իհարկե, ես չգիտեմ: Դա կախված է լինելու՝ ինչպիսի հաղթանակ ենք մենք շուտով տանելու»,-հավելել է նա:

 
 
1/3628
bottom of page