top of page

Մենք վճարել ենք այդ F-35-երի համար․ Ֆիդանը՝ ՌԴ-ից ձեռք բերված զենիթահրթիռային համակարգերի մասին

Jul 11
1 min read

Մենք վճարել ենք այդ F-35-երի համար, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը՝ խոսելով ՌԴ-ից ձեռք բերված զենիթահրթիռային համակարգերի մասին։



«Թուրքիայի համար խնդիր չի լինի ստանալ այն F-35 կործանիչները, որոնց համար մենք վաղուց՝ հինգ կամ վեց տարի առաջ, վճարել ենք։ Դրանք կանգնած են պահեստներում և սպասում են, թե երբ ենք մենք դրանք վերցնելու»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի կողմից ժամանակին ՌԴ-ից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։

 
 
1/3798
bottom of page