Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ներկա է Իսթ Ռաթերֆորդում (Նյու Ջերսի - Նյու Յորք) ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Տիտղոսն առաջին անգամ վիճարկում են Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները՝ Իսպանիան ու Արգենտինան։
Հաշիվը չի բացվել՝ 0:0: Ընդմիջում է։
Արման Ծառուկյանը նախօրեին ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի RAF լիգայի մրցաշարում պարտվել էր ամերիկացի Քոլբի Քովինգտոնին: