Էդվարդ Ասրյանը և ԱՄՆ պшտերազմի քարտուղարի փոխտեղակալը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր
5 days ago
1 min read

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք բարձր է գնահատվել փոխգործակցության ներկայիս մակարդակը։ Մասնավորապես, կարևորվել է խաղաղապահության, արհեստավարժ սերժանտական կազմի, հրահանգիչների և կրտսեր հրամանատարների պատրաստության, ռազմական կրթության, նաև համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցկացման և այլ ուղղություններով համագործակցության զարգացումը։
Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունն ընթացիկ ծրագրերի շրջանակում և պատրաստ է քննարկելու նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները։




















