ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի
- 18 hours ago
- 1 min read

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը խոցել են 152 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Գիշերը՝ փետրվարի 22-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև փետրվարի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն, ՀՕՊ համակարգերը խլել և ոչնչացրել են 152 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ դրանցից 65-ը խփվել է Բելգորոդի մարզում, 35-ը՝ Սարատովի մարզում և 16-ը՝ Ղրիմի վրա։ Ութական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Վորոնեժի և Ռոստովի մարզերում, չորսական՝ Կրասնոդարի երկրամասում և Ազովի ծովում, երեքական՝ Վոլգոգրադի մարզում և Թաթարստանում, երկուական՝ Կուրսկի և Լիպեցկի մարզերում, և մեկական՝ Տուլայի և Տվերի մարզերում։




















