Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ
1 hour ago
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Կորեայի ձորի հարևանությամբ՝ գազալցակայանի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ կոտրվել են գազատար խողովակները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի փաստով Նաիրիի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։




















