Ուռուցքաբանը թվարկել է կրծքագեղձի քաղցկեղի հարցով բժշկի դիմելու մի քանի պատճառ
- 5 hours ago
- 1 min read

Կրծքագեղձի քաղցկեղն ավելի ու ավելի հաճախ է հայտնաբերվում վաղ փուլերում՝ կանխարգելիչ հետազոտությունների ժամանակ, ինչը զգալիորեն բարելավում է կանխատեսումը, ասել է ուռուցքաբան Վիկտորիա Լիխաչեւան «Health Mail»-ին տված հարցազրույցում
Հիմնական ռիսկի գործոններն են ժառանգականությունը, 45 տարեկանից բարձր տարիքը, հորմոնալ անհավասարակշռությունը, դաշտանադադարից հետո ավելորդ քաշը, ծխելը և ալկոհոլը։ Բժիշկը նշել է, որ ինքնազննումը օգտակար է, բայց չի փոխարինում ախտորոշմանը. մինչև 40 տարեկանը հիմնական մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է, որից հետո մամոգրաֆիան կարող է հայտնաբերել հիվանդությունը նախքան ախտանիշների ի հայտ գալը։
Մասնագետը շեշտել է, որ եթե կրծքագեղձերում նկատում եք ուռուցքներ, ձևի փոփոխություններ, պտուկներից արտադրություն կամ ավշային հանգույցների այտուցվածություն, պետք է դիմել բժշկի։ Նա հավելել է, որ հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են կանոնավոր ստուգումները, քաշի վերահսկումը, ֆիզիկական ակտիվությունը և անառողջ սովորություններից խուսափելը։




















