top of page

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնած հեռավար հանդիպմանը․ քննարկվել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը

  • 1 hour ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների շուրջ՝ կարևորելով դիվանագիտական ջանքերի ակտիվացումը։

 
 
1/3389
bottom of page