top of page

«Հրապարակ»․ Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում

  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։

Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը:

Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են եւ, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ:

Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետեւ հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար։

 
 
bottom of page