top of page

«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ

  • 3 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։

Մեզ ասացին, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։

Ի դեպ, Արարատյան դաշտավայրում արդեն սկսել են ծիրանի քաղը։ Երեկ մեզ ասացին, որ Սուրենավան եւ Արմաշ գյուղերում, որտեղ առաջինն է հասնում հայկական ծիրանը, գյուղացիները փաստի առաջ են կանգնել՝ ամեն տարվա պես արտահանում չկա, մեկ-երկու ֆուռ է միայն գյուղ մտել, եւ բերքը գյուղացուց գնում են աննախադեպ ցածր գնով՝ 400-500 դրամով։ Նախկինում նման բան երբեւէ չի եղել, առաջին բերքը մթերվել է առնվազն կրկնակի թանկ գնով։ Տեղական շուկայում էլ հնարավոր չէ ամբողջ բերքն իրացնել։

 
 
bottom of page