top of page

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան

  • 2 hours ago
  • 1 min read

Մեր առաջարկած խորհրդանիշը սա է: Որպես հիմք վերցրել ենք Եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթաժողովի խորհրդանիշը և դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետև Հայաստանում պարզապես երկու շրջանակ չեն: Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանում այդ շրջանակները «կանդալներ» են: Իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիպոկրիսի երկդիմիություն քարոզելու, և մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է՝ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, «կանդալված» մարդ, «կանդալված» ազգ, «կանդալված» պետություն և մենք: Մեր կոչն իրենց շատ պարզ է. դադարե՛ք երկդիմիությունը, կանգնե՛ք ժողովրդավարության կողքին»,-նշել է նա:

 
 
1/3492
bottom of page