top of page

Օրվա խորհուրդը մեր անցյալի խորը ցավն է, ներկայի հիշողությունը և ապագայի պահանջատիրությունը. Նաիրի Սարգսյան

  • 6 days ago
  • 1 min read


Օրվա խորհուրդը մեր անցյալի խորը ցավն է, ներկայի հիշողությունը և ապագայի պահանջատիրությունը, որից ածանցվում է պատժի պահանջատիրությունը և կանխարգելումը՝ հետագա ցեղասպանությունների ու էթնիկ զտումների: Այս մասին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Իմ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղերձին. Նիկոլ Փաշինյանի բոլոր ուղերձներին ես վերաբերվել եմ շատ անլուրջ, պետականաքանդ, հայակործան, հետևաբար՝ վերջերս նույնիսկ չեմ էլ լսում՝ ինչ է ասում»,-նշել է նա:

Անդրադառնալով Ջահերով երթից առաջ Թուրիքայի դրոշի այրմանն իշխանության արձագանքին՝ Սարգսյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը սպասարկում է թուրքական շահեր, հետևաբար՝ կարող է դատապարտել ցանկացած հակաթուրքական և հակաադրբեջանական արարք, բայց երբևէ չենք նկատի, որ դատապարտի «Արևմտյան Ադրբեջան» թեզը:

Մենք նույնիսկ չենք էլ լսել Նիկոլ Փաշինյանից, ես, համենայն դեպս, չեմ լսել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջնորդանիստ եկեղեցու ապանմոնտաժման դատապարտման որևէ խոսք»,-նշել է նա: 

 
 
1/3514
bottom of page