Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի Սարգսյան
- 2 hours ago
- 1 min read

Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ: Ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Պայմանականորեն, Տավուշի մարզում հնարավոր է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման միջոցով գյուղատնտեսությունը բերել, օրինակ, 100 % հողօգտագործման մակարդակի։
Սահմանամերձ համայնքներում ունենք հարկերից ազատման մասին օրենք, որը ընդհանրապես չի գործում։ Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ»,- նշել է նա։




















