top of page

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր

  • May 3
  • 1 min read

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ շարադրված են հակամարտության ավարտի համար Թեհրանի առանցքային պայմանները, հայտնում է Tasnim գործակալությունը:

Գործակալությունն այս առաջարկն անվանում են պատասխան Վաշինգտոնի նախորդ առաջարկին, որը բաղկացած էր 9 կետից:

Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է չհարձակվելու երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում հարակից տարածքներից, ծովային շրջափակման վերացում, ինչպես նաև սառեցված իրանական ակտիվների ապասառեցում:

Բացի այդ, Իրանը ցանկանում է հասնել ռեպարացիաների վճարման, պատժամիջոցների չեղարկման, բոլոր ճակատներում՝ ներառյալ Լիբանանը, մարտական գործողությունների դադարեցման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի գործունեության նոր մեխանիզմի հաստատման:

ԱՄՆ-ը նախորդ առաջարկով խնդրել էր երկամսյա զինադադար, իսկ Իրանի իշխանությունները պատասխանել են, որ բոլոր հարցերը պետք է վերջնականապես լուծվեն մեկ ամսվա ընթացքում, գրում է Tasnim-ը:

«Շեշտը պետք է դրվի ոչ թե զինադադարի երկարաձգման, այլ պատերազմի ավարտի վրա»,- հաղորդում է գործակալությունը:

Այժմ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պատասխանին: 

 
 
1/3563
bottom of page