Այս իշխանության տրամաբանություն է` հաղթողները հետապնդվում են․ Աբրահամյան
- 10 hours ago
- 1 min read

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, որով 1992 թվականին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը․ կարևոր քայլ կատարվեց արցախյան պատերազմում հաղթանակ ապահովելու ճանապարհին։
Այսօր այցելեցի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպեցի այդ հաղթանակի վառ դեմքերից՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Այս իշխանության տրամաբանություն է` հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում, իսկ հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում»:




















