top of page

Աջափնյակը Երևանի «ջան ասող, ջան լսող» վարչական շրջաններից է․ Վարդևանյան

  • May 20
  • 1 min read

«Կալանքի դատարան է ստեղծվել Հայաստանում, որն էլ կոչվում էր Աջափնյակի նստավայր։ Այս խայտառակությունը, որը մենք տեսնում ենք իրավական ոլորտում, այն քաղաքական հետապնդումները, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, թողելո՛ւ ենք անցյալում, որովհետև փոփոխությունները գալիս են»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը՝ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

Նա նաև ընդգծեց, որ հասարակության մեջ մեծ  խնդիր է դարձել պառակտումը։

«Պառակտումն ամեն օր է տեղի ունենում։ Օրվա իշխանությունները փողոցով մի պահ մարդ տեսնում են, ուզում են մի բան անել՝ պառակտել, ատելություն տարածել, բաժան-բաժան անել, ախր,դա մեր տեսակի հետ ի՞նչ կապ ունի։Ես գիտեմ, որ Աջափնյակը միշտ ամենահյուրընկալ Երևանի վարչական շրջաններից մեկն է՝ «ջան՝ ասող, ջան՝ լսող»։ Այսօր փողոցով քայլելուց այնքան ջան-ջիգյար ենք տեսել, լսել, դրա համար մենք ասում ենք՝ մենք պետք է ունենանք միասնականություն։  Միասնականությունը ուժեղ Հայաստանն է»,- ասաց նա։

Ըստ Վարդևանյանի՝  երբ խոսում եք ինքնիշխանությունից, դրա ամենակարևոր գրավականը մեր հասարակության բարեկեցությունն է։

«Բարեկեցիկ հայ մարդը, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին և մեր պատկերացումը բարեկեցության մասին ՝ 300 000 նոր աշխատատեղն է։Դա հարկային բարեփոխումն է, որ փոքր ու միջին բիզնեսը շնչի։ 0 % հարկ լինի, որ շնչի։ Մեր այդ խոստումները զուտ խոստում չեն։ Դրանք ծրագրեր են, որոնք երաշխավորվել են Սամվել Կարապետյանի կողմից»,- նշեց նա։

 
 
1/3626
bottom of page