top of page

Գործարկվել է «Քո ձայնը» կայքը․ խախտումների մասին հաղորդում ներկայացնողների գաղտնիությունն ապահոված է

  • 8 hours ago
  • 1 min read

Գործարկվել է  «Քո ձայնը» կայքը. այն քաղաքացիական ուղեցույց է,  որը միտված է քաղաքացու իրավունքին։ Ասուլիսում կայքը ներկայացնելով՝ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ, բազմաթիվ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ քաղաքացին մտնելով կայք՝ կարղ է քայլ առ քայլ տեղեկանալ ընտրական ողջ գործընթացի մասին, ինչպես նաև կարող է իր կողմից արձանագրված խախտումների մասին հաղորդում ներկայացնել։

«Էլեկտրոնայիան եղանակով ենք ստանում խախտման մասին ահազանգերը։ Քաղաքացին դիմում է, հատուկ կոճակի միջոցով կարող է ընտրել՝ անանուն է ուզում հաղորդել, թե ոչ»,- ասաց Մելոյանը։ 

Նա նաև հայտնեց, որ քաղաքացիները խախտումների մասին կարող է հաղորդել նաև թեժ գծի միջոցով՝ 055 522-552։

«Ինչու է կարևոր այս փուլում այս կայքի, թեժ գծի գործարկումը. շատ հաճախ մեր հայրենակիցները իրազեկ չեն, իրավատեր ու իրավագիտակից չեն, ինչը լրացուցիչ խնդիրների է առաջացնում, մարդիկ վախենում են ճնշումներից, մարդկանց մոլերեցնում են ու մարդիկ այդ պահին չեն կարողանում տեր կանգնել իրենց իրավունքներին։ Մենք փորձում ենք բոլոր գործիքները տալ Հայաստանի քաղաքացուն, որպեսզի ընտրության օրվա դրությամբ լրացուցիչ խնդիրներ չլինեն, իր քաղաքական կամքի նկատմամբ լրացուցիչ միջամտություն թույլ չտա»,- ասաց Գոհար Մելոյանը։  

Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

 
 
1/3586
bottom of page