«Ուժեղ Հայաստանի» հանդիպումը Գյումրու Մուշ թաղամասի բնակիչների հետ
- 2 minutes ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական հանդիպումներ է իրականացնում Գյումրու «Մուշ» թաղամասում։
«Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գյումրեցիներին հորդորեց հարց ու պատասխանի ֆորմատով հաղորդակցվել։
Քաղաքացիները բարձրացրեցին իրենց մտահոգող հարցերը։
Նարեկ Կարապետյանը նկատեց, որ լինելով հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին Երևանի համեմատ մոտ քսանապատիկ պակաս աջակցություն է ստանում պետական բյուջեից և խոստացավ իշխանության գալուց հետո այդ հարցը լուծել։
Կարապետյանը նաև հայտարարեց, որ աշխարհում ամենահարուստ հայը՝ Սամվել Կարապետյանը պայքարի դուրս չի եկել և 9 ամիս բանտարկվել, որպեսզի իր ձայները տա Ռոբերտ Քոչարյանին




















