Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը․ Վալենտինա Մատվիենկոն՝ Ռուբինյանին
- 1 day ago
- 1 min read

Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը, Ռուբեն Ռուբինյանի հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա նշել է, որ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։
Մատվիենկոն հավելել է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում կխախտի ԵԱՏՄ շրջանակում համագործակցության սկզբունքները։




















