top of page

«Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել»․ Խամենեի

  • 6 hours ago
  • 1 min read

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր ելույթում անդրադառնալով Թրամփը՝ ԱՄՆ բանակն աշխարհում ամենաուժեղն է հայտարարությանը, ասել է, «Նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը երբեմն կարող է այնպիսի ապտակ ստանալ, որ այլևս չկարողանա ոտքի կանգնել։ Նրանք (ամերիկացիները - խմբ.) անընդհատ խոսում են Իրանի ուղղությամբ նավեր ուղարկելու մասին: Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ նավերը ծովի հատակն իջեցնել»,- նշել է Խամենեին՝ հավելելով, որ Թրամփին չի հաջողվի ոչնչացնել ԻԻՀ-ն։

 
 
1/3339
bottom of page