top of page

Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է

Aug 31
1 min read

Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Թաիրով համայնքի Երևանյան փողոցում Երևանի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 71-ամյա Անահիտ Մ.-ին։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

 
 
1/3798
bottom of page