top of page

Թույլ խաղաղությունն այն է, երբ մենք դուռը բացում ենք hակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ. Նարեկ Կարապետյան

  • 3 hours ago
  • 1 min read

Թույլ խաղաղությունը այն է, երբ մենք դուռը բացում ենք հակառակորդ ազգի ներկայացուցիչների առաջ: Այս մասին Գորիս այցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։ Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։ Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է  նրանց հետաքրքրող հարցերին։

«Հայաստանում վերջին 30-35 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ, բոլոր ղեկավարների իշխանության գալուց հետո Կարապտյանը հանդիպել է նրանց ու ասել է, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել, հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան, վերջին 20 տարում Հայաստանում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է:

Ի՞նչ է դա բերել մեր ժողովրդին: Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկելուց ու հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ կորցնում ենք այն, ինչ կա Արցախում, Հայաստանում էլ աղքատության հարցը չի լուծվում:

Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ այս ղեկավարությունը վերցնում է գլուխ կախելու ուղին: Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան, էլ պահանջ չկա, որ ինքն ունենա, ինչ ուզել է՝ ստացել է»,- նշել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է։

 
 
1/3436
bottom of page