Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորումը
Dec 24, 2024
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ինչպես գրում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, քննարկումը տեղի է ունեցել հեռախոսազրույցի ժամանակ: Էրդողանն Ալիևին է զանգահարել ծննդյան օրվա կապակցությամբ:Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը:




















