top of page

Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, նպատակները մնում են նույնը․ Կրեմլ

Apr 20, 2024
1 min read

Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը, այն շարունակվում է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հատուկ ռազմական գործողության նպատակները մնում են նույնը։ Մարտավարությունն ու ռազմավարությունը ՊՆ-ի իրավասության տիրույթում է, բայց հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցի, թե  հատուկ ռազմական գործողությունն ընթանո՞ւմ է՝ ըստ պլանի։

Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հավաքական Արևմուտքի կողմից Ուկրաինայի հակամարտությանը մասնակցության ձևաչափի ընդլայնումը չի կարող չազդել հատուկ ռազմական գործողության վարման տարբեր նրբերանգների վրա։


1/3798
bottom of page