top of page

Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը

Mar 9, 2025
1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոպ Առաքելյանը։



«Առողջական վիճակը լավ չէ, թույլ է զգում իրեն, բայց բժիշկների հորդորները չլսեց ու կրկին վերադարձավ հրապարակ՝ շարունակելու հացադուլը»,–ասել է նա։ 



Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը երեկ երեկոյան վատթարացել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց։ 

 
 
bottom of page