top of page

Հայաստանում բռնատիրnւթյուն է սկսվել, և դա արձանագրված է միջազգային զեկույցներում․ Արմեն Աշոտյան

  • 2 hours ago
  • 1 min read

Արևմուտքում շատերն են սիրում գովել Նիկոլ Փաշինյանին այսպես կոչված ժողովրդավարության համար, սակայն միևնույն արևմտյան կառույցները հրապարակում են զեկույցներ, որոնք չեն կարող թաքցնել ճշմարտությունը, և այդ զեկույցներից Նիկոլը նեղվում է, այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Փաշինյանն օրերս կառավարությունում հատուկ նիստ էր արել՝ Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներով՝ քննարկելու, թե ինչու է Հայաստանի դիրքերն իր օրոք վատթարանում։ 

«Եվ այսպես, այսօր հրապարակվեց հերթական զեկույցը՝ պատրաստված շվեդական հետազոտական, դեմոկրատիայի ուսումնասիրությամբ զբաղվող խոշորագույն կենտրոններից մեկի կողմից։  Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են։ Ակնհայտ է, որ Հայաստանում բռնատիրություն է սկսվել, և դա արձանագրված է նաև այս արևմտյան զեկույցում։ 

Արևմուտքի իշխող շրջանակները գովում են Նիկոլին, իսկ Արևմուտքի խելոք և վերլուծական շրջանակները մատնանշում են, որ նա դառնում է բռնապետ՝ ճիշտ այնպես, ինչպես գրված է իմ հիշատակված զեկույցում։ 

Լիբերալ դեմոկրատիայի ցուցանիշով, օրինակ, Հայաստանի դիրքերը մեկ տարվա ընթացքում վատացել են 10 հորիզոնականով, իսկ մասնակցային, քննարկումային ցուցանիշով՝ թե որքանով են որոշումները մեր երկրում քննարկվում ընդունվելուց առաջ, վատացել են շուրջ 20 հորիզոնականով։

Ի դեպ, Նիկոլի համար ևս մի վատ լուր կա․ մատնանշված է, որ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը սկսվել է ոչ թե իր, այլ նախորդ իշխանությունների օրոք՝ 2010-ականներին»,-ասել է Աշոտյանը։

 
 
1/3412
bottom of page