top of page

Սյունիքում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենան. կա 2 զոհ

Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել զորացրված զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան, կան զոհեր։

 

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

«Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել են հիվանդանոց»,- նշեց նա։

 

bottom of page