top of page

Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան

Ակնայտ է, որ ոստիկանները իրենց լիազորություններից դուրս են գալիս, ոստիկանությունը դարձել է քաղաքական գործիք։ Իհարկե, այն ամենն ինչ կատարվում է՝ իրավաչափ չէ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Վարազադատ Հարությունյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից Կիրանց տանող ճանապարհը փակելուն և քաղաքացիների մուտքը Կիրանց արգելելուն։  

«Այս գործողությունները վկայում են, որ գործող վարչախումբը վախեցած է, բայց նաև այս գործողությունները միտում ունեն վախեցնելու քաղաքացիներին, բայց պետք է հասկանան, որ այս գործիքն էլ չի աշխատում։ Արդեն որերորդ դեպքն է՝ բիրտ ուժ են կիրառում, բայց մարդիկ չեն վախենում, ինչի՞ց վախենան, ի՞նչ որոշում կայացնեն՝ չպայքարե՞լ հարենիքի համար ու թույլ տան, որ Փաշինյանը շարունակի անել այն, ինչ անո՞ւմ է։ Մայիսի 9-ին 60 000 մարդ էր հավաքվել, հո 60 000-ի նկատմամբ էլ ուժ չեն կիրառելու», նշել է Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ բազմաթիվ են մարդիկ, որոնց 2 և ավելի անգամ են բերման ենթարկում,  էլի գալիս են ակցիաների։ «Սա լավագույն վկայությո՞ւնը չէ, որ այս գործիքը չի աշխատում, որ պայքարողը պայքարում է, նման մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից։ Ադեկվատ մարդկաց դա չի կանգնեցնում։ Հիմա 14 հոգի են բերման ենթարկել։ Նրանց մեղադրում են ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելու մեջ։ Ես ինչ հիշում եմ՝ ոստիկանությունը այս նորմով է մարդկանց բերման ենթարկում, բայց այդ գործերի գերակշիռ մեծամասնությունը դատարանում պարտվում է»։


bottom of page