Հայաստանը բելառուսական կողմին ներկայացրել է բողոքի հայտագիր
Jun 14, 2024
1 min read

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա:
Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասվում է հաղորդագրությունում։




















