Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել
May 2, 2024
1 min read

Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվական վարչությունից:
Բոլորը ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է` իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը:




















