top of page

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ

  • Jul 20, 2025
  • 1 min read

Երեկ՝ հուլիսի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն. օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։



Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչները, պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած վիճակում։ Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/3388
bottom of page