top of page

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

  • Aug 31, 2025
  • 1 min read

Օգոստոսի 30-ին՝ ժամը 19:44-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռից դեպի Զորավան գյուղի ճանապարհին արշավախմբի անդամները չեն կարողանում լեռն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարներն արշավախմբի անդամներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Զորավան գյուղ, որտեղ վերջիններիս հարազատները դիմավորել են։


 
 
1/3752
bottom of page