top of page

Արցա՞խն եք ազատագրել, բանակո՞ւմ եք ծառայել, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել եք. լրագրողներն՝ ԱԳ փոխնախարարին

Oct 9, 2025
1 min read

Լրագրողներն այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանից հետաքրքրվեցին՝ Արցա՞խն է ազատագրել, բանակո՞ւմ է ծառայել, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել։

«Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳ փոխնախարարը։

Կոստանյանը կարծում է, որ դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել։

«Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու համար»,- հավելեց ԱԳ փոխնախարարը։

 
 
1/3798
bottom of page