top of page

Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. Հայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

 

«Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։

 

Ուստի՝


 

-Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։


 

- Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։


 

- Հիշեցնում ենք մեր «թեժ գծի» հեռախոսահամարը. 095088787»։


bottom of page