top of page

«Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին

May 23, 2024
1 min read

Բագրատ Սրբազանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ընդգծեց՝ գիտությունն ու հավատքը կամ կրոնը հակասության մեջ չեն։

«Մեկը պատասխանում է «ինչու՞» հարցին, մյուսը պատասխանում է «ինչպե՞ս» հարցին։ Կրոնը պատասխանում է «ինչու՞» հարցին, գիտությունը պատասխանում է «ինչպե՞ս» հարցին․ «Ինչու՞ է ստեղծվել» և «Ինչպե՞ս է ստեղծվել», «Ինչու՞ է այսպես» և «Ինչպե՞ս է լինում դա»։ Եվ այս նուրբ եզրագծին մենք երբեմն շփոթում ենք հարցադրումների տեղը և հայտնվում ենք տաարաբնույթ մեկնաբանությունների մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ինչ վերաբերում է ՏՏ ոլորտում ու ընդհանրապես՝ գիտությունում առկա ներուժի օգտագործմանը, ապա, Սրբազանի խոսքով, դա արդյունավետ դարձնելու համար պետք է մասնակից դարձնել նաև Սփյուռքին։

«Մեր ծրագիրն այն պիտի լինի, որ մեր կյանքն ու իրականությունը դառնան չափազանց մրցունակ։ Մեզ համար ամեն ինչը պետք է դառնա լավագույնը»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ փոքր ազգի կոնցեպտը նաև 24-ժամյա աշխատանք ու ինքնակատարելագործում պահանջող կոնցեպտ է։


1/3798
bottom of page