top of page

Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել, քաղաքի որոշ հատվածներ հոսանքազրկված են

Jul 7, 2024
1 min read

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը  «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։

«Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել, մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում։ Անջատումները «շրջանայինից» մինչև Բաղրամյան ընկած հատվածում են»,– ասել է Սարջանյանը։

Նա նշել է, որ մասնագետները ներկայում փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։

1/3798
bottom of page