top of page

Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու՝ «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը»

Sep 18, 2024
1 min read

ՆԳՆ ՓԾ հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 19-ին Արարատի մարզի Մասիս համայնքում անցկացվելու է «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Մասիս համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի ընթացքում ժամը 12:00-ին Ռանչպար, Սիփանիկ, Սիս, Նորամարգ և Սայաթ-Նովա բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ»:

 

1/3798
bottom of page