top of page

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, վիրավորներին ապաքինում եմ մաղթում․ Փաշինյանը ցավակցել է Իրանին

  • Sep 23, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ ցավակցելով Իրանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ։

«Խոր ցավով տեղեկացանք Իրանում` Խորասանում, ածխահանքի պայթյունի մասին: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։ 

Հիշեցնենք, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելուց հետո:

1/3587
bottom of page