top of page

Պաղեստինի նախագահը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Oct 2, 2024
1 min read

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

 Նա ընդունել է գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մահմուդ Աբբասին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Նա ընդունել է այդ հրավերը»,- մասնավորապես, ասել է Ռյաբկովը։

1/3798
bottom of page