Միջոցառումներ՝ Երևանի 2806 ամյակի առթիվ․ գլխավորը Հանրապետության հրապարակում է լինելու
- Arevik Charchyan

- Oct 8, 2024
- 1 min read

Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։
Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։
Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։




















