top of page

52-ամյա վարորդը Նոր Խարբերդում Mercedes-ով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին

Feb 23, 2025
1 min read

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Արթուր Խլոյանը, Նոր Խարբերդում, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 
 
1/3798
bottom of page