top of page

2021-ին փսևդոդաշնակցական ծրագրով ենք գնացել ընտրության, ժողովուրդն այն մի կողմ է դրել, ուրիշ օրակարգ մեզ ավանդել. Փաշինյան

  • Apr 16
  • 1 min read

Եթե փորձենք մեր հաջորդ մանդատը, որը մեր ժողովրդից խնդրում ենք, որևէ կերպ բնորոշել, ինչպե՞ս այն կանվանեք: Այս մասին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Փաշինյանը պատասխանել է, որ այն, միանշանակ, կանվաներ խաղաղության մանդատ:

«Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021 թվականի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական փսևդոդաշնակցականնախընտրական ծրագիր և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ: Ժողովուրդն այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ:

Նրբությունն այն է, որ մենք ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք, մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ, մենք չենք կարող այդ պատգամը չլսել: Այս սոցիալ-հոգեբանական փոփոխությունը, որի մասին ես ասում եմ, ժողովուրդն է պատվիրել, մենք էլ իրականացրել ենք»,-նշել է նա:

 
 
1/3558
bottom of page